Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին և Հայաստանի հավաքականն ունեցավ երկրորդ մեդալը

Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին և Հայաստանի հավաքականն ունեցավ երկրորդ մեդալը

Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակիչում, միավորներով հաղթելով թուրք Բաթուհան Չիտֆչիին, ապահովեց առնվազն բրոնզե մեդալը։

Առաջին և երկու ռաունդներում Բազեյանի ու Չիտֆչիի միջև հավասար մենամարտ ընթացավ։ Այդ ռաունդներից հետո պարզ էր, որ հաղթանակ կտանի այն բռնցքամարտիկը, որը կհաղթի երրորդ ռաունդում։ Եվ երրորդ ռաունդում Բազեյանը մաքսիմալ ակտիվություն դրսևորեց` երբեմն նաև դիմելով բաց բռնցքամարտում հարվածների փոխանակման։ Եվ այս տակտիկան տվեց իր պտուղները։

Թեպետ թուրք բռնցքամարտիկին որոշ դրվագներում հաջողվեց պատասխան հարված անցկացնել, բայց արդյունավետ հարվածների քանակը, ըստ մրցավարների, Բազեյանի կողմն էր։ Հաղթելով թուրք բռնցքամարտիկին` Արթուր Բազեյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ` միևնույն ժամանակ ապահովելով բրոնզե մեդալը։

Քառորդ եզրափակիչում արդեն հանդես եկած հայաստանցի վեց բռնցքամարտիկներից հաղթանակ են տոնել միայն Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը։ Դավիթ Չալոյան – Այուբ Ղադֆա մենամարտի արդյունքը բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի կողմից բողոքարկվել է, և չի բացառվում, որ այն բավարարվի։ Այս փուլում ունենք ևս երկու մասնակից՝Գուրգեն Մադոյանը(67 կգ), մենամարտելու է վրացի Լաշա Գուրուլիի հետ, Ռաֆայել Հովհաննիսյանի(86 կգ) մրցակիցն է լինելու բելգիացի Վիկտոր Շելեստրաետեն և Նարեկ Մանասյանը(92 կգ) կիսաեզրափակիչի ուղեգիրն է վիճարկելու մեր հայրենակից, Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ։