Գիտնականները ձվարանների ու կրծքի քաղցկեղի զարգացման նոր պատճառներ են հայտնաբերել

Նյու Յորքի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը լույս է սփռել այն հարցին, թե ինչու որոշ կանանց մոտ, որոնց BRCA1 եւ BRCA2 գեներում փոփոխություններ չկան, զարգանում է ձվարանների ու կաթնագեղձի քաղցկեղ։ Պարզվում է, որ կա եւս մեկ գեն, որը նպաստում է ուռուցքի զարգացմանը՝ EMSY-ն։ Ավելի վաղ համարվում էր, որ այդ գենը «անջատում է» քաղցկեղից պաշտպանությունը, որը ապահովվում է BRCA գեներով։ Բայց ըստ ամենայնի, այն ունակ է ինքնին քաղցկեղ առաջացնել։
Նորմայի դեպքում EMSY –ն, ինչպես եւ BRCA1 ու BRCA2գեները, կանխում է կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղի զարգացումը։ EMSY, BRCA1 ու BRCA2-ն ստիպում են բջիջներին ստեղծել սպիտակուցներ, որոնք վերականգնում են ԴՆԹ-ն այնպիսի վնասվածքների դեպքում, որոնք կարող են քաղցկեղի հանգեցնել ։ Բայց տվյալների մուտացիայի դեպքում մեխանիզմը խախտվում է, ինչը բարձրացնում է քաղցկեղի զարգացման վտանգը։
Չափից ակտիվ EMSY –ն, գիտնականների խոսքով, ագելափակում է վնասվածքների վերականգնման գործընթացը։ Նաեւ հետազոտությունը ցույց է տվել, որ EMSY սպիտակուցի մի մասը փոխվում է պրոտեինկինազա Ա-ի ֆեմենտի ներգործության ներքո։ Երբ EMSY –ի ակտիվությունը նորմայից բարձր է, պրոտեինկինազա Ա-ն մտնում է ռեակցիայի մեջ EMSY սպիտակուցի հետ։ Որից հետո ԴՆԹ-ն դադարում է վերականգնվել, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացման։