Քննչական կոմիտեն նոր մամուլի քարտուղար ունի․ ո՞վ է նա

Քննչական կոմիտեն նոր մամուլի քարտուղար ունի․ ո՞վ է նա

Քննչական կոմիտեն նոր խոսնակ ունի․ նա Կիմա Ավդալյանն է։ MediaHub-ը երեկ գրել էր, որ Գոռ Աբրահամյանին ՔԿ նախագահի պաշտոնից ազատումից հետո ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը մտադիր է Կոմիտեի քարտուղար նշանակել դատախազության լրատվական ծառայության աշխատակից Կիմա Ավդալյանին, որին դատախազ Աննա Վարդապետյանի ցանկությամբ են «գործուղում» ՔԿ։ 

Մեզ ասացին, որ երեկ Կիման, որ արդեն ազատվել էր դատախազությունում իր աշխատանքից, եղել է Քննչական կոմիտեում և նախնական ծանոթացել իր պարտականություններին, իսկ այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց նրա նշանակումը։ Այդ մասին այսօր առավոտ կանուխ իր ֆեյսբուքյան էջում, որտեղ, ի դեպ, երեկվա դրությամբ որևէ նկար և հրապարակում չկար, Կիմա Ավդլայանն արդեն նկար է տեղադրել իրենից և հայտարարել, որ նշանակվել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար։ 

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները: Ինձ հետ կարող եք կապ հաստատել (012) 515 418 հեռախոսահամարով և [email protected] էլ. հասցեով: Մեզ մաղթում եմ արդյունավետ համագործակցություն»,- գրել է ՔԿ նոր մամուլի քարտուղարը։ 

Վահե Մակարյան