83-ամյա ճապոնացին մտադիր է միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը

83-ամյա ճապոնացին մտադիր է միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը

83-ամյա ճապոնացին մտադիր է միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը։ Նա պատրաստվում է նավարկել Սան Ֆրանցիսկոյից շաբաթ օրը եւ միայնակ ճանապարհորդել Խաղաղ օվկիանոսով մինչեւ իր հայրենի երկիր՝ Ճապոնիա, հաղորդում է San Francisco Chronicle-ը։

Կենիչի Հորին, որը նաեւ հայտնի է որպես «Ճապոնիայի ամենահայտնի զբոսանավորդ», դարձել է առաջին մարդը, որը 1962թ․ առանց դադարի միայնակ հատել է Խաղաղ օվկիանոսը: Այդ ժամանակ նա 23-ամյա սիրողական նավաստի էր։ Հորին մեկնել է Օսակայից եւ 94 օր նավարկել՝ ապրելով պահածոներով եւ բրնձով, մինչեւ Սան Ֆրանցիսկո ժամանելը։ 

Սան Ֆրանցիսկո ժամանելուն պես Հորին կարճ ժամանակով ձերբակալվել է, քանի որ ճանապարհորդում էր առանց անձնագրի եւ փողի։ Սակայն քաղաքապետ Ջորջ Քրիստոֆերը շուտով ազատ է արձակել նրան եւ վիզա տվել՝ նրա խիզախության համար։