Մեզ մոտ, որ թունել ես մտնում, ոնց որ քավարանի վերջին էտապը ըլնի․ Փաշինյան

Ծովագյուղի թունելն այս ընթացքում մենք մի քիչ լուսավորել ենք, վերականգնել ենք, բայց որ մտնում ես, ընդհանուր տեսքը միջնադարյան է։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պայամանավորվել ենք, որ Ստեփանավանի թունելը, Ծովագյուղի թունելը, Սպիտակի թունելը պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի։ Այլ երկրներում, որ թունել ես մտնում, Թումանյանի ասած՝ ոնց որ «լիս աշխարհ ես ընկնում», իսկ մեզ մոտ, որ թունել ես մտնում, ոնց որ քավարանի վերջին էտապը ըլնի»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։