Ի՞նչ պայմանով են ձկնորսները բացել Սևան-Երևան մայրուղին

Ի՞նչ պայմանով են ձկնորսները բացել Սևան-Երևան մայրուղին

Ժամեր առաջ MediaHub-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի ձկնորսները երկկողմանի փակել էին Սևան-Երևան միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում էին մարզպետի և շրջակա միջավայրի նախարարի հետ հանդիպում։ 

Մոտ երկու ժամ ճանապարհը փակ պահելուց հետո, սակայն, նրանք, առանց մարզպետի հետ հանդիպման, բացեցին ճանապարհը։

«Օրեր առաջ ես մի անգամ արդեն հանդիպել եմ ձկնորսներին։ Նրանք պահանջում են, որ ժամկետը երկարացնենք, որ դեռ կարողանան ձուկ որսալ։ Մի անգամ լսել եմ նրանց, ու պայմանավորել էինք, որ քննարկումը կշարունակենք։ Չգիտեմ՝ ինչ թյուրըմբռնում էր եղել, որ ճանապարհը փակել էին, բայց կիրակի կամ երկուշաբթի հանդիպում է լինելու ձկնորսների հետ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի պահանջ է գործում։

Նարե Գնունի