Շինարարներին չեմ ճանաչում, բայց հեռակա սիրում եմ էդ մարդկանց․ Փաշինյան

«Շինարարներին չեմ ճանաչում, բայց հեռակա սիրում եմ էդ մարդկանց»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում շնորհակալություն հայտնեց բոլոր այն շինարարական ընկերություններին, որոնք իրենց գործը լավ են անում։ 

«Այստեղ խոսքը միայն տեխնիկական չէ, հարցը սոցիալ-հոգեբանական է, քաղաքակրթական է։ Չափազանց կարևոր աշխատանք է, որ այդ մարդիկ անում են, ես ուզում եմ այդպես վերաբերվել, որ ոչ թե ասֆալտ փռեն, կատոկ քշեն, այլ քաղաքակրթական հետք թողնեն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։