Քանի մեր հայրենակիցներն են ապրում այնտեղ, Արցախը մերն է. Քոչարյան

Արցախում ապրում է մեր բնակչության մի զգալի մասը՝ 120 հազար հայ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով՝ քանի մեր հայրենակիցներն այնտեղ են ապրում, Արցախը մերն է։

Նա նկատեց՝ այ, երբ չապրեն արցախցիներն Արցախում, դժվար կլինի ասել՝ ումն է։

Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, թե երեկ Փաշինյանը վերջնականապես Արցախը հանձնեց Ադրբեջանին, ապա Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ շատ կուզեր ընդդիմությանը տեսնել ԱԺ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։