Չնայած Մայր Տաճարի՝ դարերի ընթացքում ավերման՝ այն պահպանում է Լուսավորչի տեսիլքում ուրվագծված տեսքը

Հայաստանյաց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Էջմիածնի հիմնադրման օրը։
Մայր Տաճարը կառուցվեց Հայ Եկեղեցու առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից 302 թվականին։ Ըստ ավանդության՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։
Առաջին անգամ վերակառուցվում է 480 թ իշխան Վասակ Մամիկոնյանի կողմից' գմբեթավորելով 4 ազատ մույթերը։
7-րդ դարում տաճարը վերակառուցվեց Կոմիտաս և Ներսես Գ կաթողիկոսների կողմից, 17-րդ դարում կառուցվեց զանգակատունը, 18-րդ դարում՝ թանգարանի մասը։
Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, Տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին։
«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպություն