Մշակվել է iPhone-ի նոր մոդել, որն ունի երկու մարտկոց

Մշակվել է iPhone-ի նոր մոդել, որն ունի երկու մարտկոց

Վերջերս համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ մշակվում է iPhone -ի առաջին մոդելը, որը Lightning միակցիչի փոխարեն ունենալու է Type-C տարբերակը։ Սակայն չինացի ճարտարագետ Յան Չանշունը որոշել է ավելի հեռու գնալ։

Նա մշակել է այս պահին iPhone 13 Pro Max-ի ամենակատարելագործված մոդելը։ Նա հեռախոսի հաստությունը կրկնապատկել է, ինչի հաշվին հնարավոր է դարձել հեռախոսի մեջ միանգամից երկու մարտկոց տեղադրել։

iPhone-ի այս մոդելի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ դրա վրա աուդիո խցիկ է տեղադրված, ինչից Apple ընկերությունը հրաժարվել էր դեռ 2017 թվականին։

Հատկանշական է, որ նոր մոդելը նաև Type-C հովացման համակարգ ունի։ Նշվում է նաև, որ IOS օպերացիոն համակարգը հաջողությամբ գործարկվել է երկու մարտկոցով։