Ստամբուլի գործարանում հրդեհը դեռ չի հաջողվում մարել

Ստամբուլի գործարանում հրդեհը դեռ չի հաջողվում մարել

Ստամբուլի Թուզլա քաղաքի արդյունաբերական տարածքում գտնվող լաքի արտադրամասում խոշոր պայթյուն է որոտացել։ A Haber-ի տվյալներով՝ միջադեպի ժամանակ տուժածների թվում կան հրշեջներ, որոնք թունավորվել են ծխից։

«Հայտնի չէ, թե որն է հրդեհի բռնկման պատճառը: Երբ խոսում ենք այստեղ աշխատողների հետ, նրանք ասում են, որ ռումբի նման պայթյուն է լսվել, նրանք, ովքեր աշխատում էին մոտակայքում գտնվող գործարաններում, նույնպես ուղարկվել են անվտանգ տարածքներ… Մոտ 10 հրշեջ մեքենաներ են ժամանել, և շարունակում են ժամանել: Շտապօգնության մեքենաներ են ուղարկվել նաև ծխից տուժած հրշեջներին: Հիվանդանոց է տեղափոխվել նաև մեկ մարտական ​​հաշվարկ: Գործարանը շարունակում է այրվել»,- հաղորդում է հեռուստաալիքի թղթակիցը: