Արցախում հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել․ անտառներ են հատվում․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման հարցին։

«Արցախում հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել, զուգահեռ ծավալվում է նաև բնապահպանական ճգնաժամ, որովհետև ԼՂՀ բնակչությունը բնակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում։ Անվիճարկելի է, որ Լաչինի միջանցքի  շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են և Ադրբեջանի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում