Ինձ խայթելուց առաջ, մի քիչ մտածեք, նոր խայթեք, հա՞․ Աբգարյանը՝ քաղաքապետին

Ձեր ծնունդը կամ Սուրբ Վալենտինը շնորհավորելու փոխարեն ուզում եմ մի հարց տալ՝ էդ որ ինձ փորձում եք խայթել ֆեյսբուքյան լայքերի մասով, գիտակցո՞ւմ եք, որ իշխանությունն եք ներկայացնում։ Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ դիմելով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Նա հիշեցրեց, որ Սարգսյանը «Իմ քայլը» խմբակցությունն է ներկայացնում, որ վարչապետը ֆեյսբուքյան լայվեր էր անում, լայքերի քանակով էլ որոշում՝ որ քաղաքացու հարցերի պատասխանի։ 

«Այնպես որ, սոցցանցերի առումով ինձ խայթելուց առաջ, մի քիչ մտածեք, նոր խայթեք, հա՞։ Այո՛, ես սոցցանցերով աշխատում եմ քաղաքացիների հետ ու լա՛վ եմ անում»,- ասաց Աբգարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։