Չաղ Ռուստամն ու «քիլլերները»` մի սեղանի շուրջ

MediaHub-ի ձեռքի տակ է հայտնվել քրեական հեղինակություն Ֆազի (Սերգեյ Գրիգորյանի) սպանությունից 20 օր առաջ արված լուսանկար, որտեղ նույն սեղանի շուրջ նստած են Ֆազի սպանությունը կատարելու և այն պատվիրելու մեջ մեղադրվող անձինք:
Մասնավորապես, սեղանի շուրջ նստած են Ֆազի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Չաղ Ռուստամը, վերջինիս հայրը` Ռոբերտ Ստեփանյանը, և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող և դրա համար կալանավորված անձինք` ենթադրյալ քիլլերներ Սուրեն Գրիգորյանը և Հարություն Սահակյանը: Նրանք մինչև հիմա քրեական հետապնդման մեջ են գտնվում:
Հիշեցնենք, 43-ամյա Սերգեյ Գրիգորյանին (Ֆազ) սպանել են 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում, Opel մակնիշի մեքենայից նրա Toyota Land Cruiser 300 ամենագնացի վրա կրակոցներ արձակելու միջոցով: Մեքենայի մեջ այդ պահին եղել են Ֆազը, որը կրակոցներից տեղում մահացել է, և նրա ընկերը` 35-ամյա Բ. Սիմոնյանը, որը կրակեցներից ստացել է պարանոցի շրջանում վնասվածք:
Քննչական կոմիտեն բացահայտել է, որ Սերգեյ Գրիգորյանի` Ֆազի սպանությունը պատվիրել է Չաղ Ռուստամ մականունով մեկը` 36-ամյա Ռուստամ Ստեփանյանը, որը թշնամական հարաբերություններ է ունեցել Սերգեյ Գրիգորյանի հետ և բազմիցս հայտնվել է քրեական պատմությունների մեջ: Սպանությունը կատարելուց հետո հանցագործներ Սուրեն Գրիգորյանն ու Հարություն Սահակյանը դեպքի վայրից փախուստի են դիմել, իսկ որոշ ժամանակ անց երկուսն էլ գնացել են Չաղ Ռուստամին պատկանող առանձնատուն, որը գտնվում է Երևանին մերձակա շրջանում, որտեղ էլ նրանց է միացել սպանությունը պատվիրողը` Չաղ Ռուստամ անունով հայտնի Ռուստամ Ստեփանյանը:
Վահե Մակարյան