Իշխանnւթյnւնն աշխատnւմ է բռնnւթյան կnչերnվ` hանnւն ժnղnվրդավարnւթյան

ԱԺ ՔՊ խմբակցության անդամները, ինչքան էլ սեր ու հանդուրժողականության քարոզ էին տանում, եւ հենց սիրո և հանդուրժողականության դուխով եկան փողոցից իշխանության, արդեն վեց տարի է, խորքային ատելություն են քարոզում, եւ դա բոլորովին կապ չունի, թե ինչ հետեւանք կարող է ունենալ։
Ստացվում է, որ եթե դու ՔՊ-ի հետ չես, ուրեմն դու դատապարտված ես ոչ միայն արհամարհանքի, այլ մի փոքր ակտիվություն ցուցաբերելու դեպքում քեզ անազատության կենթարկեն, պետք լինի` կխոշտանգեն։
ԱԺ-ում, արդեն քանի օր է, ՔՊ խմբակը հրապարակային հայտարարությունների, ելույթների շրջանակներում հրահրում է թշնամանք՝ հասարակության ու բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով անպարկեշտ արտահայտություններ, անցնելով բոլոր հնարավոր սահմանները։
ՔՊ խմբակի անդամն ԱԺ բարձր ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ հատվածին անվանում է «ներքին թշնամի», իշխանությունից դժգոհ մարդկանց անվանում` «բորենի»։ Սա հենց խոսում է այն մասին, որ եթե ՔՊ-ի հետ չես, ուրեմն հայ ես, իսկ քանի որ հայ ես, իշխանությունը հենց խնդիր ունի հայերի հետ` բռնաճնշելու, կալանելու, ամենը` ապօրինաբար։ Սա թշնամանքի հրահրում է:
Քանի որ գործ ունենք ազգադավ իշխանության հետ, որոնք ատելության խոսքի հնարավոր բոլոր միջոցները օգտագործում է հեռու պահել իրենց իրականությունից ու գործել անհամերաշխ մթնոլորտում, բոլոր փորձերը կիրառել են, որ ապացուցեն` երկրում ձեւավորված է վախի մթնոլորտ։ Մինչդեռ վախն ազգադավի խմբակի համար ուղիղ համեմատական է ժողովրդավարության...
ՔՊ խմբակը լավ չի պատկերացնում, որ իրենց արարքները, այն է` բռնություն եւ անհանդուրժողականություն պարունակող գործողությունները, Քրեական օրենսգրքի 297-րդ ու 329-րդ հոդվածների հատկանիշներ են, ընդորում, հենց իրենց իսկ ձեռքով ընդունած օրենսգրքի հոդվածներ։ Այնպես որ, եթե ոչ այսօր, ապա վաղը հաստատ պատասխան եք տալու ձեր ամեն մի խոսքի և գործի համար։ Չէ՞ որ դուք եք ցանկանում, որ ամեն մի օրենք աշխատի հանուն եւ ոչ թե` ընդդեմ։
Արթուր Հայրապետյան