Առաջարկում ենք խաղալ «Իսկ գիտե՞ս՝ որ…» խաղը

Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան` Էրեբունի թաղամասում: