Ինչո՞ւ է թրթռում աչքը

Հավանաբար շատերը ստիպված են եղել բախվել այնպիսի տահաճ մի զգացողության հետ ինչպիսին աչքի կոպի թրթռալն է: Ժողովուրդը այդ երյութը հիմնականում կապում է նյարդային լարվածության կամ հոգնածության հետ: Սակայն վերջինիս առաջացման պատճառները կարող են ավելի շատ լինել:
Աչքի ջղաձգությունը (տիկը) դա մի քանի րոպեում աչքի կոպի կամ դիմամկանունքի ակամա կծկումն է (բլեֆարոսպազմը):
Չնայած որոշ մարդկանց մոտ այդ կծկումները լինում են բավականին ուժեղ ու խանգարում են բանական թարթման գործընթացին, այնուամնենայնիվ այն շատ դեպքերում չի պահանջում լուրջ բժշկական միջամտություն: Սակայն երբեմն նման սպազմերը կարող են լինել բավականին լուրջ հիվանդության նախանշաններ, հատկապես եթե վերջիններս ուղեկցվում են դիմախաղի այլ մկանների կծկումներով կամ վերջույթների անկանոն շաժումներով:
Աչքի ջղաձգության առաջացման հիմնական պատճառները.
• Վիտամիների անբավարարություն. անկանոն սննդակարգը հաճախակի հանգեցնում է աչքի ջղաձգության: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են մագնեզիում ու կալցիում: Վերջիններս պատասխանատու են նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար ու կանխում են կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների առաջաջացումը:
• Ժառանգական գործոնը. այն դեպքում, երբ ծնողներից գոնե մեկը տառապում է բլեֆարոսպազմով, չի բացառվում որ հիվանդությունը կարող է փոխանցվել երեխաներին և անգամ թոռներին:
• Աչքերի քրոնիկ հոգնածություն. այս երևույթը հաճախակի նկատվում է և մեծերի և երեխաների մոտ, ովքեր բավականին շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև: Հոգնածությունը կուտակվում է և ժամանակի ընթացքում զարգանում են հնարավոր խանգարումները: Նման խնդրի առաջացումը կանխելու համար խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 30 րոպեն մեկ կատարել ընդմիջում, ինչպես նաև կատարել աչքերի համար նախատեսված մարզումներ ու լավ քնել:
• Նյարդային համակարգի հիվանդություններ. աշխարհի առաջատար նյարդաբանների կարծիքով, աչքերում տիկերի առաջացման առավել տարածված պատճառները կապված են կենտրոնական նյարդային համակարգում կատարվող փոփոխությունների հետ: Աչքերի կոպերին փոխանցվում են իմպուլսներ /ազդակները/, որոնք առաջացնում են մկանների կծկում: Բնականաբար մարդ չի կարող կառավարել օրգանիզմի նմանատիպ ազդակները: Միայն մի շարք դեղամիջոցների օգտագործումը թույլ կտա ազատվել նշված խնդիրից: