Տրաքելու է. Փաշինյանն իշխանությունը երկար պահել չի՛ կարող․ Արթուր Վանեցյան

Այո՛, մեր քաղաքացիները, ցավոք սրտի, ձայն տվեցին Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին 168.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա՝ մարդիկ ընտրեցին, քանի որ Փաշինյանը խաբեց նրանց, և ասաց, որ եթե երկու ընդդիմադիր ուժերից որևէ մեկը գա իշխանության, ապա «ռևանշ» կլինի, իսկ պատերազմը նոր էր ավարտվել, մարդիկ չէին ուզում պատերազմ, ընդ որում՝ մենք ամենալավը գիտենք պատերազմի գինը։

«Ինքն ասաց, որ խաղաղություն է բերելու, մարդիկ էլ մտածեցին՝ պատերազմը եղավ, էլ բան փոխել չի լինի, գոնե սրան ընտրենք, խաղաղություն բերի։ Բայց մենք տեսանք, ինքն էլ խոստովանեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է։ Մարդն ասում է՝ ես ամեն ինչ ձախողել եմ, ու ասում է՝ ես մնալու եմ իմ պաշտոնին։ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են իր պաշտոնը պահելուն։ Շատ արագ ավարտվելու է, որոշ ժամանակ անց, երբ նայենք, այս ժամանակահատվածը մնալու է որպես պարտության շրջան։ Հավերժ իշխանություններ ոչ մի երկրում չկան, ինքը չի կարող շատ երկար պահել այս վիճակը։ Ինչ-որ մի օր տրաքելու է, այդպես չի մնալու»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։