Աշխարհում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 489,6 միլիոնը

Աշխարհում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 489,6 միլիոնը

Կորոնավիրուսով վարակված անձանց  թվաքանակն ամբողջ աշխարհում հասել է 489 միլիոն 612 հազար 899-ի։ Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս մահացել է 6 միլիոն 148 հազար 487 մարդ։  Այդ մասին հայտնել է Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Ավելի քան 20 միլիոն վարակման դեպք ունեցող երկրներն են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան: