Որքան զզվանք եմ զգում, երբ լսում եմ «դատապարտում ենք» և նմանատիպ անիմաստ հայտարարություններ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․
«Որքան զզվանք եմ զգում, երբ լսում եմ «դատապարտում ենք», «խորապես մտահոգված ենք», «կոչ ենք անում», «հորդորում» և նմանատիպ անիմաստ հայտարարություններ։
Արտահայտություններ, որոնք քողարկում են միջազգային հանրության անգործությունն իրական մարդկանց տառապանքների նկատմամբ։