Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազի տարեկան հաղորդման հարցի քննարկման ժամանակ բառացիորեն սուր և ընդդիմադիր հարցեր ուղղեց դատախազ Աննա Վարդապետյանին: 

Թորոսյանը տնային աշխատանք էր կատարել և բերել էր վիճակագրություն, թե ինչպես է 2017 թվականից մինչ օրս կալանավորված անձանց թիվը կրկնակի աճել: Նա նաև խոսեց Քննչական կոմիտեում խոշտանգումների մասին, որոնց մասով դատախազությունը այդքան ջանասիրաբար չի մոտեցել, ինչ մյուս դեպքերում:

Դատախազին ակնհայտորեն դուր չեկան Թորոսյանի հարցադրումներն, ու նա սկսեց մի փոքր լարված պատասխանել իշխանական պատգամավորին: Այս ընթացքում մի պահ Արսեն Թորոսյանը ցածրաձայն ռեպլիկ բաց թողեց, ինչին դատախազը սուր արձագանքեց. «Ես Ձեզ չէի ընդհատում»:

Այս լարված հարցուպատասխանը շարունակվեց նաև հաջորդիվ արձագանքների ժամանակ:

Մանրամասները` տեսանյութում