Ուրյուպինսկում հոգեբուժական գիշերօթիկ դպրոցի սանիտարը սեռական բռնության է ենթարկել 3 անչափահաս տղաների (լուսանկար)

Ուրյուպինսկի հոգեբուժարանի կարգապահը բռնաբարել է 11-12 տարեկան երեք տղաների. նա երեխաներին ընտրել է գործազուրկ միայնակ մայրեր ունեցող ընտանիքներից։
Ինչպես հայտնի է, Վոլգոգրադի շրջանի ոստիկանները բերման են ենթարկել Ուրյուպինսկ քաղաքի հոգեբուժական գիշերօթիկ դպրոցի 51-ամյա աշխատակից Ալեքսանդր Նեմչենկովին։ Նրան կասկածել են մանկապղծության մեջ այն բանից հետո, երբ 11-ամյա դպրոցականի մայրը դիմել է ոստիկանություն՝ իր երեխայի բռնաբարության մասին սարսափելի պատմությամբ։
Մանկապիղծը բոլոր հանցագործությունները կատարել է Կարբիշևա փողոցի իր տանը՝ տարբեր պատրվակներով գրավելով երեխաներին։
Օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել են կասկածյալի ինքնությունը։ Բոլոր տուժած տղաներն ապրում են միայնակ գործազուրկ մայրերի հետ: Հավանաբար մանկապիղծը հատուկ է ընտրել այդպիսի երեխաներին՝ առանց հայրերի։
Տղամարդը բերման է ենթարկվել, նա խոստովանել է ամեն ինչ։ Քրեական գործեր են հարուցվել երկու հոդվածներով՝ «Սեռական բնույթի բռնի գործողություններ երկու և ավելի անչափահասների նկատմամբ»։
Նախկինում կալանավորն արդեն դատապարտված է եղել մանկապղծության համար։ Նրան սպառնում է ավելի քան 20 տարի:
Լուսանկարն՝ այստեղ