Ուզում եմ օգնել Ձեզ, հետս զուգահեռ մի խոսեք, յութուբի վիդե՞ո եք ուզում․ Սարգսյանը հունից դուրս եկավ

Խոսում եք հարցի շուրջ, որն ընդհանրապես չեք նայել, ու ասում եք՝ խնդիր կա։ Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ դիմելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին։

Նրա խոսքով՝  ավագանու բոլոր անդամները գրավոր ծանուցվել են նախագծերի մասին։

«Տիկին Աբգարյան, կասե՞ք՝ որ կայքում եք գնումների մասին ինֆորմացիա ստանում»,- հարցրեց նա։

Աբգարյանն էլ պատասխանեց՝ ուրեմն դուք տեղյակ չեք, ես պիտի ասե՞մ։

Հրաչյա Սարգսյանն էլ պնդեց՝ չէ՛, ասեք, որ հասկանամ՝ ձեր բան ու գործը թողել, աուդիտո՞վ եք զբաղվում։

Աբգարյանը հորդորեց ուշադիր լինել, ինքը «սքրինշոթեր» է հրապարակում։

Հրաչյա Սարգսյանն էլ նշեց՝ չի ասում, թե խնդիրներ չկան, բայց իր մոտ տպավորություն է, որ Իզաբելլա Աբգարյանին միշտ նույն քաղաքացին է դիմում։

«Կարո՞ղ ա՝ էդ քաղաքացու հետ ծանոթանանք, հասկանանք, թե էլ ինչ խնդիրներ կան։ Ասեք, թող միանգամից ինքը մեզ հետ կապվի, էլի»,- նշեց Սարգսյանը։ Ապա հավելեց, որ ուզում է օգնել Աբգարյանին։

«Հիմա ուզում եմ Ձեզ օգնել, ասեք, որ օգնենք, թե՞ ուզում եք ուղղակի յութուբի համար կտորներ ունենալ»,- նշեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։