ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանից գազի մատակարարման պայմանագրերը խզելու հնարավորությունը

ԵՄ-ն ուսումնասիրում է իրավական տարբերակներ, որոնք եվրոպական ընկերություններին թույլ կտան խզել ռուսական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերը՝ առանց Ռուսաստանին խոշոր տուգանքներ վճարելու, գրել է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Այս հարցն ուսումնասիրվում է որպես ռուսական էներգակիրներից հրաժարվելու ճանապարհային քարտեզի մաս։