Ֆիլիպ Կիրկորովի 90-ամյա հայրը բաժանվում է կնոջից մեկ այլ կնոջ պատճառով

Ֆիլիպ Կիրկորովի 90-ամյա հայրը բաժանվում է կնոջից մեկ այլ կնոջ պատճառով

Ֆիլիպ Կիրկորովի հայրը 91-ամյակից մի քանի ամիս առաջ հայտնվել է ասեկոսեների կենտրոնում։ Ըստ աղբյուրների՝ Բեդրոս Կիրկորովը որոշել է ամուսնալուծվել Լյուդմիլա Սմիրնովայից, ում հետ ապրել է 26 տարի։ Ճիշտ է, վերջին տարիներին ամուսիններն ապրում էին տարբեր քաղաքներում։ Բեդրոսը Մոսկվա է տեղափոխվել հենց Ալլա Վիկտորիայի և Մարտինի թոռների լույս աշխարհ գալուն պես։ Իսկ Լյուդմիլան մնացել է հայրենիքում՝ Վելիկի Նովգորոդում, որտեղ դասավանդում է Տնտեսագիտության ինստիտուտում։

Վերջին ամիսներին զույգի հարաբերությունները խախտվել են. լրագրողների տեսախցիկները ֆիքսել են Բեդրոսի և Լյուդմիլայի վիճաբանությունը Ալլա Վիկտորիայի ծննդյան խնջույքի ժամանակ։ Ըստ լուրերի՝ դա կապված նոր կրքի ի հայտ գալու հետ։ Դա, իհարկե, անհավատալի է հնչում, բայց ինքը՝ Ֆիլիպ Կիրկորովը, անուղղակիորեն հաստատել է դա NTV-ի «Դու չես հավատա» հաղորդաշարի եթերում։

«Նագեղեցիկ կին է։ Դե, դա հիանալի է, Աստված ձեզ պահապան... Եթե կա մարդ, ով մտածում է նրա մասին, ապա փառք Աստծո, որ կա այդպիսի մարդ: Լավ է անում, որ 91 տարեկանում ապրում է լիարժեք կյանքով, իրեն ոչինչ չի սահմանափակում»:

Լրատվականը  փորձել է պարզել Կիրկորով ավագի նոր կնոջ անունը , կասկածվում է տարեց երգչի հղի բուժքույրը։ Բայց բուլղարացին կտրականապես հերքել է այս լուրերը՝ ըստ նրա՝ 15 տարի սեռական հարաբերություն չի ունեցել։