107 տարեկանում մահացել է «Շինդլերի ցուցակը» կազմած և Հոլոքոստի ժամանակ 1300 հրեայի փրկած կինը

107 տարեկանում մահացել է «Շինդլերի ցուցակը» կազմած և Հոլոքոստի ժամանակ 1300 հրեայի փրկած կինը

107 տարեկանում կյանքից հեռացել է գերմանացի գործարար, Հոլոքոստի ժամանակ նացիստական հետապնդումից մոտ 1300 հրեայի փրկած Օսկար Շինդլերի քարտուղարուհի Միմի Ռեյնհարդտը, որը  կազմել է փրկվողների ցուցակները:

Ինչպես գրում է The Guardian-ը, հենց նրան է Շինդլերը կարգադրել կազմել լեհական Կրակովի գետտոյում պահվող հրեաների ցուցակները, որոնք Շինդլերի գործարանում աշխատելու են տարվել նացիստական մահվան ճամբարներ չտարվելու նպատակով և դրա շնորհիվ փրկվել են:

Նշվում է, որ կինը Շինդլերի համար աշխատել է մինչ 1945-ը, ապա տեղափոխվել է Նյու Յորք: Տարիներ անց նա վերադարձել է հայրենիք՝ Իսրայել:

Այս պատմության հիման վրա հետագայում հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է հանրահայտ «Շինդլերի ցուցակը» ֆիլմը: Ի դեպ, Ռեյնհարդտը խոստովանել էր, որ Սփիլբերգի ֆիլմի դիտումն իր համար չափազանց ծանր է եղել: