Արդյո՞ք Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ. հայացք Մոսկվայից

Արդյո՞ք Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ. հայացք Մոսկվայից

Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բավականին լարվածության մեջ։ Այստեղից էլ հարց է ծագում՝ արդյո՞ք Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։ 

«Ես կարծում եմ, որ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը քաղաքակիրթ դաշնակիցներ են։ Պետք է հասկանանք, որ բացի ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից, կարևոր է մեր երկրների քաղաքակրթական միությունը: Չնայած քաղաքական կամ աշխարհաքաղաքական որոշ ցնցումներին, Ռուսաստանի և Հայաստանի համար իրադարձությունների զարգացման ապագա սցենարը միայն մեկն է՝ միություն։ Սա մեր երկրի համար է, մեր բնակչությունն իսկապես կարողացավ ստեղծել մի միավորում, որն ընդհանուր առմամբ կբխի թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի շահերից»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով այն փաստին, որ Հայաստան էր ժամանել Իմանգալի Տասմագամբետովը, որին ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետը նշեց՝ Հայաստանը որպես վստահ երկիր, կարող է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կազդեն արտաքին քաղաքականության վրա։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարը, իհարկե, իրավունք ունի հանդիպել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Բայց, առաջին հերթին, մենք պետք է հասկանանք՝ Հայաստանը հույսը դնում է ՀԱՊԿ-ի ռազմավարական գործունեության ապագայի վրա և հասկանում է, որ ՀԱՊԿ-ը, առաջին հերթին, պաշտպանում է շահերը, այդ թվում՝ նաև Հայաստանի: Իհարկե, պետության ղեկավարը տեսնում է, որ այդ դիրքորոշումը ազգային շահերի հետ կապված է, ազգային շահերի շրջանակներում: Եվ եթե սա ռազմավարական առաջնահերթություն է համարվում, եթե նա դա չի տեսնում, ապա հարցն ուղղակիորեն վերաբերում է բնակչությանը, որը կմասնակցի ընտրություններին և ինքը կընտրի, թե ով է լինելու իշխանությունը և պաշտպանելու Հայաստանի շահերը»,- եզրափակեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը իր հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ՝ միավորված ընդհանուր շահերով, ընդհանուր պատմությամբ և միջազգային հարցերի շուրջ համանման հայացքներով, և որ այդ դաշինքը համապատասխանում է երկու մասնակիցների առանցքային շահերին։  

Մարիաննա Արամյան