Կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին խոսելը դեռ վաղ է․ Գինցբուրգ

Կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ շատ երկրներում դեր նոր ալիքներ են սկսվում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետո զրույցում ասել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Աշխարհի շատ երկրներում, ընդհակառակը, նոր ալիք է սկսվում։ Եթե մենք ամբողջությամբ կտրվենք արտաքին աշխարհից, ապա մեզ մոտ դեռ հին ալիքից էլ օրական ավելի քան 400 մարդ է մահանում։ Ուրիշ ո՞ր հիվանդությունից է օրական այդքան մարդ մահանում», - նշել է Գինցբուրգը՝ պատասխանելով կորոնավիրուսի համաճարակի հնարավոր ավարտի վերաբերյալ հարցին։