Անհայտ անձինք ոչնչացրել են լրագրողին պատկանող այգին. ահազանգ

Անհայտ անձինք ոչնչացրել են լրագրողին պատկանող այգին. ահազանգ

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ահազանգում է.

«Մի խումբ անհայտ անասուններ ոչնչացրել են բնապահպան/լրագրող Թեհմինե Ենոքյանին պատկանող այգին, որը գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում։ 
Ըստ տեղեկությունների ոչնչացրել են մոտ 700 հատ մատղաշ բալենու ծառեր։ 
ՀՀ-ում հալածանքները և ճնշումները բնապահպանների և մասնավորապես Թեհմինե Ենոքյանի նկատմամբ շարունակվում են նոր, անմարդկային դրսևորումներով»,- գրել է Դուլգարյանը։

Նշենք, որ Թեհմինե Ենոքյանը ևս գրառում է արել դեպքի վերաբերյալ.

«Գնդեվազում հիմնադրածս երկու հա բալի այգին` շուրջ 714 ծառ էր կպած, բոլորը կտրած են, հանցագործությունն իրականացվել է օրերս, կասկածներ ունեմ և դրանք հայտնել եմ ոստիկանությանը։
Իմ նկատմամբ կատարվող հետապնդումները շարունակվում են շուրջ մեկ տարի, իսկ ոստիկանությունն ու քննչական մարմինները դատարանի հետ ձեռ ձեռի տված ոչինչ չեն անում կամ շարունակում են սատարել հանցագործներին»,- գրել է նա՝ հրապարակելով լուսանկար։