Մասկը և Ռուբիոն վիճաբանել են

Ամերիկացի ձեռնարկատեր և Միացյալ Նահանգների Արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը մարտի 6-ին կառավարության նիստի ժամանակ վիճաբանել է ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է «The New York Times»-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրների։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Ռուբիոն կատաղել է, որ իրեն ստիպել են «լսել աշխարհի ամենահարուստ մարդու բողոքները»։ Մարտի 7-ի դրությամբ Forbes-ը Մասկի կարողությունը գնահատում է 342,4 միլիարդ դոլար, մինչդեռ Bloomberg-ը գնահատում է այն 330 միլիարդ դոլար Երկու դեպքում էլ դա նրան դարձնում է մոլորակի ամենահարուստ մարդը:
Ռուբիոն, ինչպես հայտնում է NYT-ն, իրականությանը չհամապատասխանող է որակել Մասկի՝ Պետդեպարտամենտի աշխատակիցներին կրճատելու անկարողության մասին խոսքերը։ Նա հայտնել է, որ գերատեսչության 1500-ից ավելի աշխատակիցներ աշխատանքից ազատվել են դրամական փոխհատուցման դիմաց։
Պետքարտուղարն առաջարկել է Մասկին նրանց հետ աշխատանքի ընդունել, իսկ հետո «շոու սարքել՝ աշխատանքից հեռացնելով»։
Ռուբիոն մի քանի շաբաթ մասնավոր դժգոհություն է հայտնել Մասկի մոտեցման առնչությամբ՝ կապված կառավարական ապարատի կրճատման հետ։ Սակայն այժմ պետքարտուղարն իրեն թույլ է տվել իր կարծիքն արտահայտել հանդիպմանը, որին մասնակցել են մոտ 20 պաշտոնյաներ, նշել է հրատարակությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, որ կոնֆլիկտ է տեղի ունեցել։
«Ոչ մի բախում չի եղել, ես այնտեղ էի։ <...> Իլոնը հիանալի հարաբերությունների մեջ է Մարկոյի հետ, և նրանք երկուսն էլ հիանալի հարաբերություններ ունեն: «Ոչ մի բախում չի եղել»,- ասել է նա լրագրողներին: