Զելենսկին կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Զելենսկին կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել Ռուսաստանի Դաշնության գործողությունները ճանաչել որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Twitter-ում։

«Ագրեսոր երկրին զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձայնի իրավունքից, Ռուսաստանի Դաշնության գործողություններն ու հայտարարությունները որակել որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն, օգնել ռուս զինվորների մարմինների հանձնմանը։ Այս մասին ես խոսել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»,- ընդգծել է Զելենսկին։ Հայտնում է kommersant.ru-ն: