Վաճառքի է հանվել RUF RT12 R մակնիշի եզակի սուպերքարը

Վաճառքի է հանվել RUF RT12 R մակնիշի եզակի սուպերքարը

Գերմանական RUF թյունինգային ընկերությունը, որը հայտնի է Porsche-ի սպորտային մեքենաների խորքային ձեւափոխումներով, ավելի քան 75 տարվա ընթացքում բացառիկ թյունինգային մոդելներ է ստեղծել: Շտուտգարտում արտադրված եւ թյունինգի ենթարկված եզակի մոդելներից է RT12 R-ը, որի հիմքում ընկած է 997 սերնդի Porsche 911 կուպեն, գրում է Мотор-ը:

Հնարավորություն է ստեղծվել աճուրդի ժամանակ ձեռք բերելու 13 օրինակով թողարկված RUF RT12 R մոդելներից մեկը, որը նաեւ երկու հետնաքարշակ սպորտային մեքենաներից մեկն է այս մոդելային շարքում: Ի դեպ, մեքենան գտնվում է կատարյալ վիճակում: