Հայտնի սպորտային հագուստի մեջ թունավոր քիմիական նյութերի հետքեր են հայտնաբերվել

Կենսաբանները լեգինսների մեջ հայտնաբերել են «հավերժական քիմիական նյութերի» հետքեր: Թունավոր քիմիկատներ կարելի է գտնել նաև այլ սպորտային հագուստի մեջ, գրում է Eat This, Not That! կայքը: Խոսքը պոլիֆտորալկիլային նյութերի մասին է, որոնք հայտնի են նաև որպես PFAS քիմիկատներ: Դրանք երկար են պահպանվում և օգտագործվում են կենցաղային իրերում: Օրինակ՝ հետազոտված հագուստի 25 տոկոսը զգալի քանակությամբ օրգանական ֆտոր է պարունակում։
Կենսաբանների կարծիքով՝ այժմ թունավոր նյութեր կարելի է գտնել բջջային հեռախոսների էկրաններին, կիթառի լարերին, չկպչող թավաներին, նույնիսկ սննդի փաթեթավորման մեջ: ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ որոշ տարրերի ազդեցությունը կարող է վնասակար լինել առողջության համար։ Toxic-Free Future-ի մեկ այլ ուսումնասիրության համաձայն թունավոր նյութ հայտնաբերել է փորձարկված ապրանքների 72 տոկոսում, որոնց թվում եղել են ներքնակներ, բարձիկներ, վերմակներ, անձրևանոցներ և հագուստ: