Դեպի Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան ուղղությամբ ո՞ր չվերթներն են չեղարկվել

Դեպի Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան ուղղությամբ ո՞ր չվերթներն են չեղարկվել

Ռուս-ուկրաինական լարվածության սրացմամբ պայմանավորված` այս պահին դեպի Ռուսաստանի Կրասնոդար և Սոչի քաղաքներ չվերթներ են չեղարկվել։ Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջից։ Մասնավորապես, չվերթներ են չեղարկել «Pegas Fly» և «Azimuth» ավիաընկերությունները։

Այս պահի դրությամբ դեպի Կիև որևէ չվերթի չեղարկման մասին տեղեկություն չկա, սակայն քաղավիացիայից չեն բացառել, որ այս ուղղությամբ ևս չվերթներ կչեղարկվեն։