Մահվան ելքով ավտովթար Արմավիրի մարզում

Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 02:30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկը ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ Եղեգնուտ գյուղից դեպի Երասխահուն գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է գլխիվայր շրջվել և 1 հոգի մահացել է. իսկ 1 հոգու էլ իրենք տեղափոխում են «Արմավիր» բժշկական կենտրոն: