Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել արևելքի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել արևելքի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել արևելյան ուղղությամ։Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

Միացյալ Նահանգները դատապարտում է Հյուսիսային Կորեայի նոր հրթիռի արձակումը և այդ կապակցությամբ խորհրդակցում է իր դաշնակիցների ու գործընկերների հետ: Այս մասին ասվում է շաբաթ օրը ԱՄՆ հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ։

Պենտագոնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «սերտորեն խորհրդակցում է Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի, ինչպես նաև այլ տարածաշրջանային դաշնակիցների և գործընկերների հետ»։

Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ բալիստիկ հրթիռը արձակվել է Փհենյանի Սունան շրջանից։ Հրթիռը թռել է մոտ 300 կմ՝ 620 կմ առավելագույն բարձրության վրա և ընկել Ճապոնական ծովը։ Սա ԿԺԴՀ-ի ութերորդ արձակումն է տարեսկզբից: