Հարավային Կորեան 30 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի չորս գործընկերների հանդիպման ժամանակ Չունգ Ուի Յոնգը ներկայացրել է Ուկրաինային շտապ մարդասիրական օգնության ծրագիրը: Ըստ այդմ՝ Սեուլը Կիևին կառաջարկի 30 մլն դոլարի օգնություն, ինչպես նաև կքննարկի լրացուցիչ աջակցության հնարավորությունները։
Նա շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ Կորեական թերակղզում խաղաղ գործընթացին աջակցելու համար, և ընդգծել Հյուսիսային Կորեային բանակցությունների սեղան վերադարձնելու ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։