Նոր մանրամասներ iPhone 14-ից

iPhone 14 եւ iPhone 14 Plus. երկու տարբերակներն էլ ունեն 6,1 դյույմանոց էկրաններ՝ ի լրումն ավելի մեծ՝ 6,7 դյույմանոց էկրաններով սարքերի, որոնք Plus ապրանքանիշով են վաճառվում:
iPhone 14-ի հիմնական առանձնահատկություններն են՝
OLED էկրան,
Թողարկվել է հինգ գույնով՝ երկնագույն, տիեզերական սեւ, արծաթագույն, ոսկեգույն եւ մուգ մանուշակագույն,
Ավտոնոմ աշխատանքի բարելավված ժամանակ,
Կերամիկական ավելի դիմացկուն էկրաններ,
Առջեւի տեսախցիկի թույլ լույսի ներքո լավագույն արտադրողականություն։
Նոր հեռախոսն ունի անվտանգության ծառայություն, որը կոչվում է Emergency SOS։ Այն արբանյակի միջոցով կարող է միանալ արտակարգ իրավիճակների ծառայություններին նույնիսկ այն ժամանակ, երբ օգտատերը բջջային կամ Wi-Fi ծածկույթից դուրս է։
14 Plus մոդելը առաջարկում է ավտոնոմ աշխատանքի լավագույն ժամանակը՝ բոլոր iPhone-ների հետ համեմատած:
Տեսախցիկի առջեւում կա լայնանկյուն եւ նոր 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ։
iPhone 14-ը կարժենա 799 դոլար, իսկ Plus-ը՝ 899 դոլար։