Wildberries-ը սկսել է Zara-ի և ևս մի քանի հայտնի բրենդների վաճառքը

Wildberries-ը սկսել է Zara-ի  և ևս մի քանի հայտնի բրենդների վաճառքը

Wildberries առցանց մանրածախ վաճառքի հարթակը սկսել է Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով ռուսական շուկայից հեռացած Inditex ընկերությունների խմբում ներառված Zara ապրանքանիշի արտադրանքի վաճառքը. հայտնում է TASS-ը։

Wildberries կատալոգում հայտնվել է Zara ապրանքանիշի արտադրանքի տեսականին՝ հագուստ, ջինսեր և աքսեսուարներ:

Նախկինում Wildberries-ում հասանելի էին Massimo Dutti և Pull&Bear ապրանքանիշերի ապրանքները, որոնք նույնպես ներառված են Inditex-ում:

Հունիսի 8-ին Inditex-ի (Massimo Dutti, Zara, Pull&Bear, Oysho, Bershka, Stradivarius և այլ ապրանքանիշեր) մամուլի ծառայությունը TASS-ին հայտնել է, որ Ռուսաստանում ընկերության խանութները դեռ ժամանակավորապես փակ են։