Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ, որոնք աննկատ են մնում

Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ, որոնք աննկատ են մնում

Հաստ աղիքի քաղցկեղը վաղ շրջանում կարող է որևէ ախտանիշ չառաջացնել:

Հաստ աղիքի քաղցկեղի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

ձեր աղիքային (կղազատման) սովորույթների մշտական ​​փոփոխություն, ներառյալ փորլուծությունը կամ փորկապությունը կամ կղանքի բնույթի փոփոխությունը

ուղիղաղիքային (հետանցքից) արյունահոսություն կամ արյուն ձեր կղանքում

որովայնի մշտական ​​անհանգստություն (դիսկոմֆորտ), ինչպիսիք են կծկանքները (սպազմ), գազերը կամ ցավը

զգացողություն, որ ձեր հաստ աղիքն ամբողջությամբ չի դատարկվում

թուլություն կամ հոգնածություն

անբացատրելի քաշի կորուստ:

Հաստ աղիքի քաղցկեղ ունեցող բազմաթիվ մարդիկ հիվանդության վաղ փուլերում ոչ մի ախտանիշ չեն զգում: Երբ ախտանշաններն ի հայտ գան, դրանք, ամենայն հավանականությամբ, կտարբերվեն՝ կախված քաղցկեղի չափից և հաստ աղիքում տեղակայումից: