Թրամփը գնահատել է Պուտինի առաջարկած եռօրյա հրադադարը Ուկրաինայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում եռօրյա հրադադար հայտարարելու որոշումը։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Դա արդեն շատ է՝ հաշվի առնելով, թե որտեղից պետք է սկսեինք հակամարտությունը լուծելու համար», - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։
Ամերիկացի նախագահը հավելել է, որ կարծում է, որ ուկրաինական հակամարտության երկու կողմերն էլ ցանկանում են, որ այն լուծվի։
Ապրիլի 28-ին Պուտինը հայտարարել է հրադադարի մասին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ողջ ընթացքում։ Լրիվ հրադադարը ուժի մեջ կլինի մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը։
Մայիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը՝ մայիսի 9-ին եռօրյա հրադադարի մասին։ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան չի կարող երաշխավորել այն համաշխարհային առաջնորդների անվտանգությունը, որոնք կժամանեն Մոսկվա Հաղթանակի շքերթի համար։