ԱՄՆ փոխնախագահի զարմիկը կռվել է Ուկրաինայում

ԱՄՆ փոխնախագահի զարմիկը կռվել է Ուկրաինայում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի զարմիկ Նեյթը 2,5 տարի կռվել է Ուկրաինայի զինված ուժերում, գրել է «Le Figaro»-ն։

Թեքսասից Նեյթն Ուկրաինայում անցկացրել է երեք տարի, որից երկուսուկեսը կռվել է ամենաարյունալի ճակատներում, այդ թվում՝ Կուպյանսկի, Բախմուտի, Ավդիիվկայի և Պոկրովսկի համար մղվող մարտերում։

Ըստ հրապարակման՝ Ջեյ Դի Վենսը նրան ազգական է մորական տատիկի և պապիկի կողմից։

Նեյթ Վենսը չորս տարի ծառայել է որպես ծովային հետեւակ, սակայն այդ ժամանակ նա 18 տարեկան էր: Այդ ժամանակվանից մինչև 2022 թվականը նա աշխատել է Տեխասի նավթային ընկերությունում, սիրել է որսորդությունը և սպորտային հրաձգությունը։ Եղել է մոլի Հանրապետական: