Հրդեհի հետևանքով տուժած զինծառայողների վիճակը նորմալ է․ Ավանեսյան
Հունվարի 19-ին զորանոցի հրդեհի հետևանքով տուժած զինծառայողները նորմալ առողջական վիճակում են, բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում. բավական երկար է տևելու բուժումը, քանի որ մի քանի էտապներով պետք է վիրահատական միջոցառումներ իրականացվեն։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։
Խոսելով Թուրքիա ուղարկված աջակցության մասին և արձագանքելով դիտարկմանը, թե Արցախը ևս աջակցության կարիք ունի, վերջինս նշեց, որ նման մոտեցում են սպասում նաև միջազգային հանրությունից, այլ երկրներից։
«Սա ցավալի աղետ է և ՀՀ կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր և անհրաժեշտ քայլ է»,-ասաց նա։
Դիտարկամանը, թե Ավանեսյանի հարազատը ևս 44-օրյա պատերազմում զոհվել է թուրքական Բայրաքթարից, նախարարը պատասխանեց․
«Այո, և իմ հարազատներն էլ երկրաշարժի ժամանակ ևս տուժել են և շատ ցավալի է նման մարդկային աղետը որևէ երկրում»։
Անդրադառնալով Արցախից ծանր հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին, նախարարը հայտնեց, որ մինչ այս պահը 77 հիվանդ է ՀՀ տեղափոխվել և անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում։