Գերմանիայի նոր կանցլերի և Թրամփը առաջին հեռախոսազրույցի գլխավոր թեման Ուկրաինայում հրադադարն է եղել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի հարցը։
Գերմանիայի նոր կանցլերի և ԱՄՆ նախագահի առաջին հեռախոսազրույցի գլխավոր թեման Ուկրաինայում հրադադարն է եղել, գրել են ԶԼՄ-ները։
Մերցը Թրամփին ասել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարի՝ բանակցությունների ճանապարհը բացելու համար։
Թրամփը խոստացել է աջակցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ջանքերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։
Նրանք նաև համաձայնել են լուծել առևտրային վեճերը և վերահաստատել ԱՄՆ-Գերմանիա դաշինքը Երկրորդ համաշխարհային պատերազմից 80 տարի անց։