Կյանքից հեռացել է «Քարտերի տունը» ֆիլմի ռեժիսորը

Կյանքից հեռացել է «Քարտերի տունը» ֆիլմի ռեժիսորը

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Ջեյմս Ֆոուլին է մահացել 72 տարեկան հասակում, այս մասին հաղորդել է «The Hollywood Reporter»-ը՝ հղում անելով ռեժիսորի ներկայացուցչին։

Նշվում է, որ ռեժիսորը մահացել է քնի մեջշ Լոս Անջելեսի իր տանը։ Նա երկարատև պայքարել է ուղեղի քաղցկեղի դեմ

Ֆոլին ծնվել է 1953 թվականին Նյու Յորքում։ Նա այնպիսի ֆիլմերի ռեժիսորն է եղել, ինչպիսիք են «Քարտերի տունը», «Մոխրագույնի հիսուն երանգները» և «Հաննիբալը»։ Իր կարիերայի ընթացքում ռեժիսորն աշխատել է Ալ Պաչինոյի, Շոն Փենի, Մադոննայի, Մարկ Ուոլբերգի և այլոց հետ։