Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել․ նա ԱԺ է գնում

«Անկախության շարժման» առաջնորդ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել։ Այս մասին քիչ առաջ MediaHub.am-ին փոխանցեց Էդգար Ղազարյանի որդին՝ Ֆերդինանտ Ղազարյանը։
«Հայրս ազատ է արձակվել, հիմա դեպի ԱԺ է գնում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ մուտքի մոտից ոստիկանները վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վերջինիս բերման էին ենթարկել։ Ղազարյանին բերման ենթարկելուց հետո «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել էր, որ Էդգար Ղազարյանը մարմնական վնասվածքներ ունի, նրա նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառվել։
Լիաննա Թորոսյան