Ամերիկացի հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոն կերգի Երևանում, իսկ մուտքն անվճար է․ մանրամասներ

Ամերիկացի երգիչ, պարող Ջեյսոն Դերուլոն համերգով հանդես կգա Երևանում. մուտքն անվճար է
Ամերիկացի հայտնի երգիչ, պարող Ջեյսոն Դերուլոն համերգով հանդես կգա Երևանում։
Նա հոկտեմբերի 4-ին հանդես կգա Հանրապետության հրապարակում WCIT2024/Digitec-ի բացման արարողությանը։
Տեղեկատվությունը տարածել է «WCIT2024/Digitec»-ը ֆեյսբուքյան էջում։
Բացման արարողությանը հանդես կգա նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Համերգը մեկնարկելու է ժամը 19։30-ին, իսկ մուտքն անվճար է։