«Սև ադամանդներ» կամ խնձորի չբացահայտված տեսակները. hետաքրքիր փաստեր (լուսանկարներ)

«Սև ադամանդներ» կամ խնձորի չբացահայտված տեսակները. hետաքրքիր փաստեր (լուսանկարներ)

Իսկ գիտե՞ք, որ շուկայում հայտնվել է մի նոր խնձորի տեսակ, որը շատ լայն տարածում է գտել: Ինչպես և մնացած խնձորները, այնպես էլ սրանք, շատ հարուստ են ածխաջրերով, սակայն ավելի համեղ ու հյութալի են:

Խնձորների այս տեսակն առանձնանում է իր անսովոր սև գույնով։ Բանն այն է, որ օրվա ընթացքում այս խնձորները ստանում են շատ արևի լույս, որի պատճառով կեղևը բնորոշ կարմիրից դառնում է մուգ մանուշակագույն: Արտաքնապես դրանք ադամանդի պես գեղեցիկ են և հաճելի հյուսվածք։

 

Այս խնձորները, որոնց սկսել են անվանել «սև ալմաստ», Նոր Զելանդիայից են: Ավելի ուշ տարածում են գտել նաև Չինաստանում, Տիբեթում և այլուր:

Դրանք շատ հազվագյուտ են, քանի որ աճում են ծովի մակարդակից 3500մ բարձրության վրա:

Սահմանափակ արտադրության պատճառով սև խնձորները համարվում են էքսկլյուզիվ ապրանք: Դրանք գնել ցանկացողները նախօրոք պատվեր են կատարում: 

 

«Սև ադամանդները» չեն վախենում ցուրտ եղանակից և միջատներից: Խնձորը լի է օգտակար հանածոներով և միկրոօրգանիզմներով: Նրանք, ովքեր փորձել են խնձորի այս տեսակը, պնդում են, որ դրանք ավելի համեղ են, քան մեզ քաջ հայտնի սորտերը: