Ինչպես ազատվել որովայնի փքվածությունից

Ինչպես ազատվել որովայնի փքվածությունից

Փքվածությունը կամ մետեորիզմը ստամոքս-աղիքային տրակտում ավելորդ գազի ախտանիշ է: Այս խնդիրը տարածված է ողջ մոլորակի բնակչության շրջանում։

Որպես կանոն դա տեղի է ունենում մեծ խնջույքից կամ մեծ քանակությամբ գազ արտադրող մթերքների օգտագործումից հետո: Նման դեպքերում խնդիրն ինքնին արագ լուծվում է եւ մեծ անհանգստություն չի առաջացնում։

Այնուամենայնիվ, որոշ մարդկանց համար սա քրոնիկ խնդիր է: Գազի ավելցուկ գոյացման ծանր հետեւանքներն այնքան տհաճ են, որ նույնիսկ կարող են ազդել կյանքի որակի վրա։

Ձեզ ենք ներկայացնում մարդու կողմից փորձարկված և ոչ պակաս գիտականորեն ապացուցված եղանակներ՝ փքվածությունը վերացնելու կամ նվազեցնելու համար: Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք զգուշացնել՝ այս կամ այն ​​առաջարկությանը դիմելուց առաջ միշտ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ։

Այսպիսով, ինչ անել, եթե փքվածությունը ձեզ համար սովորական խնդիր է դարձել.

1. Որոշեք փքվածության պատճառը

Համաձայնեք, խնդիրը լուծելու համար նախ պետք է զբաղվել դրա պատճառներով։ Ինչու՞ է առաջանում փքվածություն: Ըստ տարածված համոզմունքի՝ դա պայմանավորված է աղիներում մեծ քանակությամբ գազերի կուտակմամբ։

2. Կրճատեք մթերքները, որոնք առաջացնում են փքվածություն

Փքվածություն առաջանում է աղիներում մեծ քանակությամբ գազերի կուտակման պատճառով։
Ինչպես արդեն ասացինք, մարդկանց մեծամասնությունը փքվածություն է զգում ուտելուց հետո, որն առաջացնում է ավելորդ գազի արտադրություն: Այս դեպքում չմարսված մանրաթելն ու շաքարները մտնում են հաստաղիք, որտեղ մանրէները խմորում են դրանք, ինչը հրահրում է գազերի ձևավորում:

Այս ցանկի մթերքները կարող են փքվածություն առաջացնել։ Այստեղ են՝

բանջարեղեն՝ բրոկկոլի, ծաղկակաղամբ, բրյուսելյան կաղամբ և սպիտակ կաղամբ
մրգեր՝ սալորաչիր, խնձոր, տանձ և դեղձ;
հացահատիկային ապրանքներ՝ ցորեն, վարսակ, ցորենի ծիլ և ցորենի թեփ;
լոբազգիներ՝ լոբի, ոսպ և ոլոռ;

3. Խուսափեք քաշի հանկարծակի ավելացումից

Արագ քաշի ավելացումը սերտորեն կապված է փքվածության հետ մի քանի պատճառներով: Նախ՝ որովայնի հատվածում ճարպի կուտակումը կարող է խանգարել աղիների աշխատանքին և հանգեցնել ավելորդ գազերի առաջացման։ Երկրորդ՝ ճարպը հրահրում է բորբոքային պրոցես, որը կարող է ազդել աղիքների զգայունության վրա։

Ավելի լավ է խուսափել քաշի կտրուկ թռիչքներից: Եթե ​​դուք ավելորդ քաշ ունեք, ընտրեք այն նվազեցնելու ճիշտ ռազմավարությունը. կրճատեք չափաբաժինները և ավելացրեք սպորտը ձեր կյանքում:

4. Մարզե՛ք որովայնի մկանները

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ մարդկանց մոտ փքվածությունը պայմանավորված է մկանային ռեֆլեքսով։ Հիմնական բանը չմոռանալ այս մասին խորհրդակցել ոչ միայն բժշկի, այլև անձնական մարզիչի հետ: