Վետերաններին չեն թողնում մոտենալ Անմար կրակին, իշխանավորներին կխանգարեն

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի առթիվ մի շարք պաշտոնյաներ վաղ առավոտից այցելում են «Հաղթանակի» զբոսայգի։

Այդ իսկ պատճառով Անմար կրակին մոտենալ այս պահին անհնար է քաղաքացիների, ինչպես նաև վետերանների համար։

ՀԱԲ գլխավոր հրամանատարի նախկին տեղակալ, Երևան քաղաքի վետերանների միության նախագահ Գագիկ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ևս չի մասնակցում շքերթին։

«Մարդկանց հրաման են տվել, որ չթողնեն առաջանանք։ Ինչ ասեմ։ Ոստիկանների ծառայությունն է, ինչ անեն։ Հրաման տվողը թող մտածի՝ ինչ հրաման է տալիս»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։